Նորվեգիայում ընթացքի մեջ է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Մինչև այժմ մեր մարզիկ-մարզուհիներն ուրախացնելու առիթ չեն տվել: Միակ բացառությունը 69կգ քաշային կարգում մրցելույթ ունեցած Վանիկ Ավետիսյանն է, ով 175կգ արդյունքով բրոնզե մեդալակիր է դարձել պոկում վարժությունում: Ի դեպ՝ հաջողեր նա 181կգ կշռող ծանրաձողը բարձրացնելու հարցում, երրորդը կլիներ նաև երկամարտում: Այսօր մրցելույթ կունենա Հայաստանի ևս չորս պատվիրակ: Մեդալային ակնկալիք կարող ենք ունենալ 77կգ քաշային կարգը ներկայացնող Անդրանիկ Կարապետյանից ու Տիգրան Մարտիրոսյանից:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ